«Չելսի»-ն ցանկանում է վարձակալել Էդինսոն Կավանիին
Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է Էդինսոն Կավանիի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբն առաջարկով դիմել է «ՊՍԺ»-ին, որպեսզի մինչև ամառ վարձակալի Կավանիին։
«Չելսի»-ն պատրաստ է վարձակալել և հետո տալ նրա տրանսֆերի ամբողջ գումարը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է շաբաթական 360 հազար եվրո տալ Կավանիին։
Փարիզյան ակումբը ցանկանում է 23 միլիոն եվրոյով վաճառել Կավանիին։
Ընդգծենք, որ ուրուգվայցուն ցանկանում է գնել նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն։