Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն այս ձմռանը պատրաստ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Լուիս Սուարեսի վնասվածքից հետո կատալոնական ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակվողական գիծը։
Օբամեյանգին հետաքրքրում է կատալոնական ակումբի տարբերակը, սակայն լոնդոնյան ակումբը չի պատրաստվում հեշտ բաց թողնել գաբոնցուն։
Այս մրցաշրջանում Օաբմեյանգը 26 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։