Կիևն արդեն սկսել է Մոսկվայի հետ բանակցությունները գերիների հարցով․ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիևն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և Մոսկվային առաջարկել է փոխանակել գերիներին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ինչպես նշում է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը, այս համաձայնությունը ձեռք է բերվել Մինսկում։
Այժմ նախատեսվում է մարդկանց փոխանակման թվի ավելացում։
Ընդգծենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կիևն Իսրայելում Զելենսկի-Պուտին հանդիպման առաջարկով դիմել է Մոսկվային։