15 ամյա չինուհին, ով ունեցել է տատիկի արտաքին, վիրահատությունից հետո իրեն տեսնելով լացել է
Չինաստանում ծնված աղջիկը, ով ունեցել է գենետիկ խնդիրներ, մեծանալով ստացել է մեծահասակ տատիկի արտաքին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Արտաքինի հետ կապված խնդիրների պատճառով նա կոմպլեքսավորված է եղել և մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է ունենալ այնպիսի արտաքին, ինչպես իր հասակակիցները։
Երկրի ղեկավարությունը օգնել է սոցիալապես անապահով վիճակում գտնվող աղջկան և նրան վիրահատել են։ 7,5 ժամ տևած վիրահատությունից հետո աղջիկն անճանաչելիորեն փոխվել է։
Վերականգնվելուց հետո տեսնելով իր դեմքն աղջիկն արտասվել է։