Մտածում եմ՝ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ես կարծում եմ՝ մենք միասին պիտի մշակենք ինչ-որ էթիկայի կանոններ, ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների անձնապես իմ հասցեին այս ամբիոնից հասցված անձնական վիրավորանքները: Այդ մասին Ազգային ժողովի նիստում վարման կարգով ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որոշների վերաբերյալ ես արդեն մտածում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ ուղղակի մարդկայնորեն մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ: Ես արդեն այստեղ իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Կարծում եմ՝ մենք կամ պիտի միասին որոշենք բարեկրթության սահմանները, այն կարմիր գծերը, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ ես կարծում եմ, որ ցավալի է՝ խորհրդարանի աշխատանքները ուղղակի կազմալուծվելու են»,- նշեց Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ողջունում է Զոհրաբյանի առաջարկն ու հորդորում, որ խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում՝ առաջարկողները:
Մանրամասները՝ տեսանյութում