Հրաձգություն Վաշինգտոնում. կա 1 զոհ և 5 վիրավոր
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթել քաղաքում տեղի է ունեցել կրակոցներ, ինչի հետևանքով կա 1 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից:
Կրակ բացած անհայտ անձը վիրավորել է ևս 5 մարդու, ովքեր հոսպիտալացվել են:
Վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հանցագործը կարողացել է փախչել դեպքի վայրից:
Ոստիկանությունն աշխատանքներ է տանում հանցագործին գտնելու ուղղությամբ: