Կիևը Պուտին-Զելենսկի հանդիպման առաջարկով դիմել է Մոսկվային
Մոսկվան Կիևից մի քանի առաջարկ է ստացել, որում ուկրաինական կողմը ցանկանում է կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կիևը ցանկանում է, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա Իսրայելում՝ Հոլոքոստին նվիրված ֆորումի շրջանակներում: Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ֆորումը շատ հագեցած է լինելու, և 2 նախագահների հանդիպումը կարող է լինել միայն ոտքի վրա:
Ընդգծենք, որ Պուտինն Իսրայել մեկնելու է այսօր: