Կոպեկ-կոպեկ վերադարձնելու խնդիրը բավարար չափով չենք կարողանում լուծել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք կոռուպցիայի տեմպերի խնդիրը, դրա մասշտաբները արդիակա՞ն են նաև այսօր:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Այո, առկա են: 10 ամսվա ընթացքում այնքան գումար է վերականգնվել, որքան ՀՔԾ գոյության ողջ ընթացքում: Բայց մեր առջև դրված խնդիրը՝ կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել, և դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ»: