Կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերի վերծանումը կկատարվի Իրանում
Կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում: Այդ մասին հայտնել է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանման համար: Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի սև արկղերի մոդելից տվյալների վերծանման համար:
Իրանը դեռևս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սև արկղերն արտասահման ուղարկելու մասին և ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները։