Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում. ԱԳ նախարար (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը
«Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Իհարկե, ընտրությունները հանգամանք են, մենք դա նկատի ենք առնում, բայց նաեւ շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Մանրամասները՝ տեսանյութում