Ծննդատների առկայությունը չի ավելացնում ծնելիությունը՝ Արսեն Թորոսյանը՝ Բաբկեն Թունյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կրկին անդրադարձավ ծննդատների փակման հարցին:
Ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու են փակում որոշ ծննդատներ:
Նախարարի խոսքով՝ ծննդատների առկայությունը չի ավելացնում ծնելիությունը. «Ընդհանրապես առողջապահական գործոնով պայմանավորված է ծնելիության 10-15 տոկոսը»: