Պուտինն աննպատակահարմար է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հնարավոր է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմա՞ր է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Լիպեցկում հասարակայնության հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցների հարցին: