Կրակոց Արարատի մարզում. հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ. քաղաքացին հիվանդանոցում է
Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: