Քրիստիան Էրիկսենը նշել է,որ ցանկանում է տեղափոխվել «Ինտեր»
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը նշել է,որ ցանկանում է փոխել ակումբը: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից: Էրիկսենն այս մասին խոսել է լոնդոնյան ակումբի ղեկավարի հետ:
Նա մասնավորապես նշել է,որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ է ցանկանում լքել ակումբը: Ընդգծենք,որ «Ինտեր»-ը ցանկանում է գնել Էրիկսենին:
Ըստ որոշ կայքերի միլանյան ակումբի ու Էրիկսենի միջև կա նախնական համաձայնություն: