«Շշի Մելոյի» դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին
Երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաև մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, ով կասկածվում է նաև 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոս ամսին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մ. Մանուկյանի գլխին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում