Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ․ Մարուքյան

Այս թեմայով
- Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը. «Հրապարակ»
- Նախագահ Սարգսյանին կոչ եմ անում չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» ծանր է տանում մանդատները վայր դնելու առաջարկը. հիմա այդ 2-ից ո՞ր մեկն է ավելի մեծ հրեշ». քաղաքագետ
- Արդյոք իմաստ կա՞ր պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանի. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությանը ու ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին արձագանքին։ Այսօր ևս խորհրդարանում իրավիճակը լարված էր։
«Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։
Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։
Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։
Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը և այլ խախտումները։
Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։ Եվ անգամ այդ ժամանակ որևէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։