ԱՄՆ-ն հաստատեց, որ հունվարի 8-ի հրթիռակոծության հետևանքով ունի 11 վիրավոր
ԱՄՆ-ում պաշտոնապես հայտնել են, որ Իրանի կողմից Իրաքում հրթիռակոծված ամերիկյան ռազմաբազայում վիրավորվել է 11 զինվորական: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր վիրավորների մասին տեղեկություններ,որը պաշտոնապես հաստատվեց երեկ:
Վիրավոր զինծառայողներն ուղարկվել էին Գերմանիա բուժում ստանալու համար:
Հիշեցնենք,որ հունվարի 8-ի երեկոյան Իրաքում հրթիռակոծվեց ամերիկյան ռազմաբազան: