Արիզոնայում կինը սպանել է իր 3 անչափահաս երեխաներին
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում մայրը խոստովանել է,որ սպանել է իր 3 երեխաներին: Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից:
Հունվարի 21-ին տեղի փրկարար ծառայությունը կանչով մեկնել էր և քաղաքային բնակարանում գտել 3 անչափահաս երեխաների դիակները: Դեպքից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալեց երեխաների 22-ամյա մորը,ով խոստովանել է,որ ինքն է կատարել սպանությունը:
Ընդգծենք,որ երեխաներից մեկը 7 ամսական էր,մյուս երկուսը 2 և 3 տարեկան: Կինը ձերբակալված է: