Թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ․ Բադասյանը «փարատեց» մտահոգությունը
«Մենք ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ երբ օրենքն առաջ քաշվեց, քրեակատարողական հիմնարկներում սկսվեցին հասունանալ անկարգություններ: Նրա դիտարկմամբ, սա անվտանգության խնդիր է առաջ քաշում։
Արդարադատության նախարարն էլ փորձեց, իր իսկ խոսքով, փարատել Անի Սամսոնյանի մտահոգությունը։
«Տիկի՛ն Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ՝ պետությունը այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի»,- ասաց Բադասյանը: