«Սևիլիա»-ն ցանկանում է գնել Սուսոյին
Իսպանական «Սևիլիա»-ն ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի իսպանացի վինգեր Սուսոյին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Իսպանական ակումբի սպորտային տնօրեն Մոնչին սկսել է բանակցությունները Սուսոյի տրանսֆերի շուրջ։
Ընդգծեք, որ այս մրցաշրջանում միլանյան ակումբի ղեկավարները դժգոհ են Սուսոյի ցուցադրած խաղից, ով անցկացրած 16 հանդիպման ընթացքում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։