«Տոտենհեմ»-ն ու «Չելսի»-ն պատրաստ չեն 80 միլիոն եվրո վճարել Ուիլֆրիդ Զաայի համար
Անգլիական «Քրիսթալ Փելես»-ի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զաան կմնա իր թիմում մինչև ամառ։
Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։ Աղբյուրը նշում է, որ ոչ մի ակումբ այս պահին պատրաստ չէ 80 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։
Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Զաային ցանկանում են գնել «Տոտենհեմ»-ը, «Չելսի»-ն ու «Բավարիա»-ն։