«Բավարիա»-ն ցանկանում է գնել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին
Մյունխենի «Բավարիա»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է գնել աջ պաշտպանի։ Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։
Ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Օդրիօսոլայի, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Նելսոն Սեմեդույի ծառայություններով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բավարիա»-ն հետաքրքրված է նաև մադրիդյան ակումբի մեկ այլ պաշտպան՝ Աշրաֆ Հակիմիի ծառայություններով, ով այս պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։