«Էդ նույն Բաբաջանյան Արմանը ինչի՞ չէր վեր կենում ասում, որ թաթիկները կտրելը՝ բռնության քարոզ ա, չունե՞ր էդքան դուխ»․ Պետրոսյան (տեսանյութ)
«Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշոցներին ու իր ակնարկին՝ երեք տառանոցների դեմ պայքարելու մասին։
Նրա խոսքով` ինչ-որ մեկին վիրավորանք հասցնելու համար պետք է լինի հասցեատեր, որն իչժր կողմից չի եղել։ Պատգամավորը չի հասկանում, թե ինչու ներկաներից որոշները՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, իրենց հասցեատեր համարեցին և վրդովվեցին։
«Ես չեմ անձնավորել, բայց ավելի վիրավորական ելույթներ են եղել, որ կարելի էր արձագանքել։ Էդ նույն Բաբաջանյան Արմանը ինչի՞ չէր վեր կենում ասում, որ թաթիկները կտրելը՝ բռնության քարոզ ա, չունե՞ր էդքան դուխ»։
Մանրամասները՝ տեսանյութում․