«Չելսի»-ն ցանկանում է գնել Կավանիին
Լոնդոնի «Չելսի»-ն միացել է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի համար պայքարին: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ինքն է անձամբ ցանկանում գնել Կավանիին: Կավանիի համար պայքարում է նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Ընդգծենք, որ ըստ մի շարք կայքերի՝ Կավանին «ՊՍԺ»-ի ղեկավարներին խնդրել է իրեն հանեն վաճառքի: