«Ով որ նորմերը չի գիտակցում, թող գնա հայաթում բիսեդկեն լռվի․ ռազբորկա՞ եք ուզում սարքել». վիճաբանություն ու քաշքշոց՝ ԱԺ-ում (տեսանյութեր)
Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր վիճաբանություն տեղի ունեցած Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև:
Այն սկսվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո։ Նա անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա արդարադատության նախարարին դիմելով, ասաց, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։
«Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Արման Բաբաջանյանն իր ելույթի ժամանակ, ըստ ամենայնի իր վրա վերցնելով «3 տառանոց» պիտակը, պահանջեց ներողություն խնդրել Պետրոսյանից, ինչն էլ վիճաբանության առիթ դարձավ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձում էր հանդարտեցնել նրանց, սակայն կողմերը չէին հանգստանում։ Ավելին՝ վիճաբանությանը խառնվեցին նաև իմքայլականները և ծեծկռտուքի վերածվեց այն։
Մանրամասները՝ տեսանյութում։