Փաշինյանը կառավարության աջակցությունն է հայտնել 350 գլուխ եղջերավոր անասուն ունեցող ընկերությանը Ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հրդեհ էլեկտրական ենթակայանում Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան «Օրենքով գող» «Պզո»-ին ակումբներից մեկում հարվածելու մասին տեղեկությունները հերքվում ենԱյս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Մամուլ

«168 ժամ». Մի գրպանից՝ մյուսը. ինչպե՞ս են մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում

«168 ժամ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը:

Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:

Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչև 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, և շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:

Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ:

Մի կողմ դնելով բարձր և ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի և պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները:

Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ:

Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023թ.-ին պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից:

Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի և որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրուքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու (բացառությամբ՝ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա:

Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում