Վերջին հրաժեշտը Գեորգի Կուտոյանին. ներկա է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում տեղի ունեցավ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը:
Մասնակցում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ներկա ու նախկին պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանն ընդամենը 39 տարեկան էր: Նա 2016-2018թթ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը:
Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: