Գազպրոմն առաջարկում է գազի գինը բարձրացնել 30 դոլարով. Գարեգին Բաղրամյան
Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Ռուսական կողմը շուտով կներկայացնի գազի սակագնի հայտը: Հայաստանի իշխանությունների պնդմամբ` հնարավոր է գործող սակագինն ավելանա 30 դոլարով:
Այս մասին, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
««Գազպրոմ Արմենիան» չի կոմպեսացնում գազի գնի 15 դոլարը, ևս 15 դոլարով թանկացնում է, քանի որ գործող սակագները չեն բավարարում»,-ասաց Բաղրամյանը:
Միաժամանակ նա վստահեցնում է, որ դա չի նշանակում, թե գինը կբարձրանա 30 դոլարով: Բաղրամյանի խոսքով, այս տարվա ընթացքում բանակցվում է ընկերության օպտիմալացման, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները և երկրաժամկետ ներդրումների՝ մոտ 500 մլն դոլարի ծրագիրը։
«Այս ամեն ինչը կոմպլեքս բանակցվում է։ Կարծում եմ, որ մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտվեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ընթացքում հայտ չի ներկայացվի։
Նա հիշեցրեց, որ հայտը ներկայացնելուց հետո օրենքը սահմանում է առավելագույնը 80 աշխատանքային օր այն քննարկելու համար։