Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը
Կոտրել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը։
«Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը», - Facebook-ի իր էջում գրել է Պապոյանը։