Աշոցքում առաջին ցնցումից մինչ այժմ մոտ 20 թույլ ցնցում է գրանցվել. մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր` հունվարի 18-ին Աշոցքում տեղի ունեցած երկրաշարժին:
«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում: Առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»,-գրել է մարզպետը: