Զինված հարձակում Ճապոնիայի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ
Ճապոնիայում դանակով զինված 4 մարդ մտել է ռեստորան և վիրավորել ռեստորանի 3 աշխատակցի:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Սինդյուկու ավանում: Զինված տղամարդիկ ներս են մտել և աշխատակիցներին հրամայել,որ կանչեն իրենց ղեկավարին,որից հետո սկսել են դանակահարել:
3 մարդ վիրավորվել է,որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր,սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: