Ղրիմի ափերին մոտեցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
Ղրիմին է մոտեցել ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է,որ անօդաչու թռչող սարքը թռչել է Սիցիլիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայից և ուղևորվել է Դոնբասի ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքը կատարել է հետախուզական թռիչք:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում: