Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է GLOK տեսակի ատրճանակ. այն Կուտոյանին նվիրել էր Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է Glok տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։
Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։
«Տեղում պարզել ենք, որ դա նրա օրինակավ կարգով որպես պարգևատրում ստացած զենքն է»: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Զենքը Կուտոյանին նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։