Մերկելը հունվարի 24-ին այցով կժամանի Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ տեղեկացնում է TASS-ը։
Մերկելը Գերմանա-թուրքական առևտրական պալատի հրավերով նաև հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ։