Անընկալելի է տեղի ունեցածը. ՄԻՊ-ը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,- նշել է պաշտպանը: