«Միլան»-ը մոտ է գնելու իսպանացի ծագող աստղ Դանի Օլմոյի տրանսֆերը
Իտալական «Միլան»-ը մոտ է գնելու Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Դանի Օլմոյի տրանսֆերը:
Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից: Ակումբը ֆուտբոլիստի համար կառաջարկի 20 միլիոն եվրո և գումարած 5 միլիոն եվրո բոնուսի տեսքով:
Նշենք նաև,որ իսպանացուն ցանկանում էր գնել նաև Լոնդոնի «Չելսի»-ն: