Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուս»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է թուրինյան թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: Դեկտեմբեր ամսվա մեջ 6 խաղում Ռոնալդուն դարձել է 6 գոլի հեղինակ:
Ընդգծենք,որ նա 16 գոլով համարվում է այս մրցաշրջանում թուրինյան թիմի լավագույն ռմբարկուն: