Մանրամասներ` Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայան ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ինքնասպանության է դիմել: Այս վարկածը սակայն դեռևս հաստատաված չէ: Քիչ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ իր բնակարանում Կուտոյանի դին հայտնաբերվել է հրազենից բերանի շրջանում արձակված կրակոցով:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, երբ ոստիկանները մտել են ներս, Կուտոյանի կողքին եղել է դատարկ կոնյակի շիշ և ատրճանակ: Կրակոցն արձակվել է այդ զենքից:
Նույն աղբյուրի համաձայն էլ հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից և շտապել նրա բնակարան: Այնտեղ է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: