Ուկրաինան փաստաթղթային ներողություն է ակնկալում Իրանից՝ խոցված ինքնաթիռի համար
Ուկրաինան ցանկանում է Իրանից ստանալ փաստաթղթային ներողություն՝ Թեհրանում խոցված Boeing 737 ինքնաթիռի համար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն: Նա նշել է,որ այս հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք,որ խոցված ինքնաթիռի բոլոր 176 մարդիկ մահացան: