Ես «Արսենալ»-ում կմնամ հաջորդ մրցաշրջանում․ Մեզութ Օզիլ
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը նշել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից մինչև պայմանագրի ավարտը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Ես շատ գոհ եմ իմ պայմանագրից և այստեղ կմնամ նաև հաջորդ մրցաշրջանում։ Ես չգիտեմ, թե իմ ապագան ինչպես կդասավորվի։ Արտետան թիմին վերադարձնում է իր ոգին և խաղը»։
Հիշեցնենք, որ Օզիլի պայմանագիրը լոնդոնյան թիմի ետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։