«Ինտեր»-ը շարունակում է պայքարել Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի համար
Իտալական «Ինտեր»-ը շարունակում է փորձերը գնելու «Տոտենհեմ»-ի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Թիմը 18 միլիոն եվրո է առաջարկել Էրիկսենի համար։ Նշվում է, որ միլանյան թիմն արդեն իսկ համաձայնեցրել է Էրիկսենի հետ պայմանագրի կետերը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Էրիկսենը տարեկան կստանա 10 միլիոն եվրո։