Չինաստանում 41 մարդ արդեն մահացել է նոր տեսակի վիրուսից
Չինաստանում մեկ մարդ մահացել է, ով հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մահը գրանցվել է Հուբեյ նահանգի Ուխան քաղաքում։ Նշվում է, որ հիվանդությունից մահացածների թիվն այս պահի դրությամբ 41 է։ Հիվանդներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
12 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից։