Իրանի կողմից հրթիռակոծված ռազմաբազայում վիրավորվել է 11 զինվոր
Հայտնի է դարձել, թե քանի՞ ամերիկացի զինվորներ են վիրավորում ստացել Իրանի կողմից Իրաքում հրթիռակոծված ամերիկյան ռազմաբազաներում։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Հրթիռակոծության հետևանքով 11 ամերիկացի զինվոր վիրավորվել է։ Վիրավորված զինվորները տեղափոխվել են Քուվեյթի և Գերմանիայի հիվանդանոցներ։ Նրանցից շատերը ստացել են գանգուղեղային վիրավորումներ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Արձակվեց 15 հրթիռ։