Կրակոցներ Չիկագոյում․ կա 5 վիրավոր
Չիկագոյի վարսահարդարման կենտրոններից մեկում անհայտ անձը կրակ է բացել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 5 մարդ, որոնցից 3-ը եղել են 11,12 և 13 տարեկան երեխաներ։ Նշվում է նաև, որ ամենայն հավանականությամբ 2 հոգի են կրակ բացել։
Ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործութունը կատարողներին։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։