Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Հասարակություն

Քարոզչական հերթական սադրանքը Ծառուկյանի դեմ. այս անգամ օգտագործվեց Արմեն Սարգսյանի այցը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քարոզչական հերթական սադրանքը Ծառուկյանի դեմ․ այս անգամ օգտագործվեց Արմեն Սարգսյանի այցը Աբու Դաբիում Արմեն Սարգսյանի հանդիպումը ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ իր մեջ կարող է պարունակել յուրօրինակ անակնկալ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի համար, եթե իհարկե ունենա առարկայական շարունակություն Հայաստանում ներդրումային հեռանկարի իմաստով:

Այստեղ, իհարկե, գնդակն արդեն կհայտնվի կառավարության դաշտում, եթե նախագահ Սարգսյանն ու խոշոր ընկերության սեփականատերը ձեռք բերեն նախնական պայմանավորվածություն Հայաստանի վերաբերյալ ծրագրերի առնչությամբ: 1in.am-ն այսօր այսպիսի եզրակացության էր եկել՝ որոշելով, թե իբրև նախագահ Արմեն Սարգսյանն անակնկալ է մատուցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում, որ հանրապետության նախագահի գործունեության առաջնային նպատակը երկրի ազդեցիկ ուժերից մեկի ղեկավարին անակնկալ մատուցելն է ու անգամ չեմ էլ ուզում քննարկել այն օրակարգը, որ Արմեն Սարգսյանին տարել է Աբու Դաբի։ Ինձ այլ բան է զարմացնում, որ վերլուծական մակարդակում փորձ է արվում միմյանց հետ փոխկապակցել իրադարձություններ, որոնք հեռավոր աղերս անգամ չունեն։ Եթե Գագիկ Ծառուկյանն ամիսներ առաջ բարձրաձայնել է Աբու Դաբիի թագավորական ընտանիքի անդամների ու գործարարների հայաստանյան այցի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «թեթև ձեռքով» տապալված ներդրումային ծրագրի մասին, չի կարելի մեխանիկորեն ենթադրել, որ Արմեն Սարգսյանի արաբական շրջագայությունը ԲՀԿ առաջնորդի դեմ դեմարշ է ու անպայման ինտրիգ փնտրել այնտեղ, որտեղ այն պարզապես գոյություն չունի։ Իսկ եթե Արմեն Սարգսյանի այցն ինտիգային հետագիծ ունի, ու ոմանք ոգևորված են, որ նա փակել է Ծառուկայնի գործունեության, այսպես ասած, արաբական էջը, ապա նրանց, մեղմ ասած, հիասթափություն է սպասում։

Նախ՝ Արմեն Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ երկրներ է այցելել, ունեցել է գործարար հանդիպումներ, բայց դրանից երկրի ներդրումային միջավայրն ամենևին էլ չի բարելավել․ թերևս արտաքին գործընկերները հրաշալի գիտեն, թե երկրում ովքեր են եղանակ ստեղծողները ու բնավ էլ բավարար չեն համարում իրենց տրված երաշխիքները։ Երկրորդը՝ Սարգսյանն Աբու Դաբիում ջանքեր է գործադրել ու շուրջ երեսուն րոպե սպասել այն մարդկանց ընդունելությանը, որոնք Հայաստանում Գագիկ Ծառուկյանի հյուրերն էին ու նույն երեսուն րոպեները մսխեցին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «ընդունելությանն» ու «մուննաթին» արժանանալու համար։

Մնում է ենթադրել, որ Սարգսյանն Աբու Դաբի էր գնացել՝ Մարությանի պահվածքի համար ներողություն խնդրելու նպատակով։ Եթե պետության գլխի գործառույթն ամբարտավան պաշտոնյանի վարքը սրբագրելն է, ապա ոչինչ չունեմ ավելացնելու, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու է այս ամենը կապվում Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Արմեն Սարգսյանն իրականում հայտնվել է քարոզչական ծուղակում․ ստացվում է՝ ոմանք միտումնավոր տապալում են Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացվող խոշորածավալ արտաքին ներդրումային ծրագրերը, որպեսզի նախագահի դեմքով օտար ափերում ժպտան արաբ ներդրողների, որոնք, սակայն, հրապուրվում են ոչ թե ժպիտներով, այլ՝ կոնկրետ երաշխիքներով, որոնք, ավաղ, փոշիացան, երբ նրանք այցելեցին քաղաքապետ Հայկ Մարությանին»։