Երաժշտությունն ուր, Միշուստինն ուր. Լեպսը՝ իր երգերի հետ Միշուստինի կապի մասին
Երաժշտությունն ուր, Միշուստինն ուր: Ինչի՞ մասին եք խոսում: Այսպես է մեկնաբանել երգիչ Գրիգորի Լեպսը լուրերն այն մասին, որ Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը, իբր, իր երկու երգերի հեղինակն է՝ գրում է lenta.ru-ն։
«Չէ, ինչ եք ասում, դրանք ասեկոսեներ են: Ինչի՞ մասին եք խոսում: Երաժշտությունն ուր, Միշուստինն ուր: Ինչի՞ մասին եք խոսում: Թող քաղաքական գործիչները զբաղվեն քաղաքականությամբ, իսկ մեզ՝ երաժիշտներիս, թողեք երաժշտությունը», – ասել է Լեպսը: