«Տեսեք, պարոն Թաթոյանն անցնում ա, բարև էլ չի տալիս». օմբուդսմենը շրջանցեց զինվորների մայրերին (տեսանյութ)
Կառավարության մոտ հավաքված մայրերը, որոնց որդիները մահացել են զինծառայության ժամանակ՝ խաղաղ պայմաններում, NEWSPRESS.am-ի հետ զրուցելիս նկատեցին մարդու իրավունքների պաշտպանին: Ծնողներից Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նկատեց.
«Տեսեք, պարոն Թաթոյանն անցնում ա, բարև էլ չի տալիս»,-ասաց նա ու փորձեց մոտենալ:
Արման Թաթոյանն ասաց, որ կանանց իրենց մոտ կընդունի:
Իրինա Ղազարյանը, մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը, նկատեց, որ արդեն եղել են ՄԻՊ-ում. «Մի անգամ, արդեն ընդունել եք, ի՞նչ եղավ, սայլը տեղից չարժվե՞ց: Գալոչկա դնելու համա՞ր եք կանչում»,-հարցրեց նա:
Ծնողներից Նանա Մուրադյանը, ով հանդիսանում է մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդը, նկատեց, որ բոլոր պաշտոնյաներին թվում է, թե իրենց նպատակը զուտ պաշտոնյաներին հանդիպելն է:
«Մենք չենք ուզում իրենք մեզ ընդունեն, մենք ուզում ենք մեր որդիների գործերը բացահայտեն»,-ասաց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում;