«Տոտենհեմ»-ը ցանկանում է գնել Էդինսոն Կավանիին
Լոնդոնի «Տոտենհեմ»-ը ցանկանում է գնել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին։ Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից։
Կավանին ցանկանում է հեռանալ ակումբից և նրան ձեռք բերելու ամենահավանական թեկնածուն Մադրիդի «Ատլետիկո»-ն էր, սակայն ուրուգվայցու համար մրցավազքին խառնվեց նաև լոնդոնյան ակումբը։
Ընդգծենք, որ Հարի Քեյնի վնասվածքից հետո Մոուրինյոն փնտրում է կենտրոնական հարձակվողի, ով կփոխարինի Քեյնին մինչև վերջինիս վերականգնումը։