Փաշինյանն ասում ա՝ էս տարի զինվորների մահը նվազել է. նվազելը ո՞րն ա՝ իմ տան ճրագը մարեց. զինվորի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառահող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ևս երկու որդեկորույս մայրերի հետ կառավարության դիմաց էր: Նա եկել էր կրկին ու կրկին ներկայացնելու իր խնդիրն ու պահանջելու, որ կառավարությունը աջակցի իր որդու սպանության գործի բացահայտմանը:
«Փաշինյանն ասում ա էս տարի ավելի քիչ զինվորներն են մահացել, նվազելը ո՞րն ա՝ ես չեմ հասկանում, իմ ծուխը մարեցին, իմ տան ճրագը մարեցին»,-ասաց որդեկորույս մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում