Նա մեծ պրոֆեսիոնալ է․ Ստեֆանո Պիոլին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին
Իտալական «Միլան»-ի մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Իբրահիմովիչի տեղափոխությունը շատ կարևոր էր։ Թիմի համար կարևոր է, թե ինչ է անում նա ամեն օր մարզումներին, ինչ է անում հանդիպումներին և ինչ պիտի անի ապագայում։ Իբրահիմովիչը կդառնա ավելի լավը, որը կտա մեզ ավելի շատ վստահություն։
Նա մեծ պրոֆեսիոնալ է։ «Կալյարի»-ի հետ հանդիպումից հետո նա թիմին ասաց, որ պետք է քրտնաջան աշխատել մրցանակ նվաճելու համար»։